Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը «ադրբեջանցիների վերադարձի» թեման համարում է «ընդդիմության օրակարգ»: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ պաշտոնական Երևանը չի արձագանքում Ադրբեջանում վերջին օրերին կազմակերպված և Հայաստանի նկատմամբ զավթողական նկրտումներ ունեցող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողովի անցկացման փաստին:
Այս առնչությամբ Ալեքսանյանը, մասնավորապես, նշեց. «Ես դրան արձագանքելու անհրաժեշտությունը չեմ տեսնում, քանի որ դա համարում եմ կեղծ օրակարգ, որը սնում է մեր ընդդիմությանը, ընդդիմությունն է դրանից սնվում, բայց ես կարծում եմ, որ շատ շուտով նաև ընդդիմության փուքսը կթողի, և ընդդիմությունը կվերադառնա իր հարազատ և շատ սիրելի աշխատանքին»։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, իսկ ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն պաշտպանել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։


