Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել Zarkerak - Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել
Zarkerak Zarkerak - Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել
Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել

Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսուհետև մեր համագործակցությունը շարունակելու ենք արդեն նոր` ինստիտուցիոնալ, համակարգային ձևաչափով»,- առողջապահական ոլորտի հատկապես կրթական բաղադրիչի գործում կարևորելով «Ազգային բժշկական պալատի» գործունեությունը` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարությունի հայտնում են, որ «Ազգային բժշկական պալատի» նախագահ Նարեկ Վանեսյանի հետ  համագործակցության հուշագրի ստորագրումից առաջ նախարարն անդրադարձել է «Ազգային բժշկական պալատի» կողմից իրականացվող կրթական ծրագրերին , խոսել հանրային առողջապահության ոլորտի կադրերի և առողջապահության ոլորտի կառավարիչների պատրաստման ու վերապատրաստման գործում, ինչպես նաև սպորտային բժշկության ոլորտում պալատի կատարած աշխատանքների կարևորությունից:

2019 թվականից 22 000 բուժաշխատող է վերապատրաստվել պալատի տարբեր ծրագրերով,  ԱՆ աջակցությամբ և ֆինանսավորմամբ Ղարաբաղից տեղահանված 1800 բուժաշխատողի համար կազմակերպվել են անվճար վերապատրաստման դասընթացներ, այս պահին պալատն ունի 100-ից ավելի կրեդիտավորված ՇՄԶ ծրագրեր ավագ և միջին բուժաշխատողների համար։

Առողջապահության նախարարություն - «Ազգային բժշկական պալատ» համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՀՊՏՀ և  պալատի կողմից իրականացվող «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մագիստրոսական ծրագրի  6-րդ սերնդի գերազանցությամբ ավարտած շրջանավարտները:

Նախարարը հետաքրքրվել է ստացած հետբուհական կրթության, գիտելիքների ու հմտությունների որակով:

Համագործակցության հուշագրի պաշտոնական ստորագրումից  հետո ուղենշվել են առաջիկա անելիքները. օրակարգում բժիշկների հավաստագրման գործընթացն է:

25 Հունիս, 2026 23:31
Վեր