Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Zarkerak - Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Zarkerak Zarkerak - Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մասիսի համայնքային ոստիկանները հունիսի 23-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Խաչփար գյուղի 57-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և տանը թմրանյութ պահում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

«Այցելության ժամանակ հայտնաբերվել են մշակված և չորացված կանեփի բույսեր, մոտ 100 գրամ քաշով մանրացված կանեփի զանգված։

 

Տղամարդը հայտնել է, որ դրանք նախատեսված են իր անձնական օգտագործման համար։

 

57-ամյա քաղաքացին ձերբակալվել է և փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։

 

Մեկ այլ դեպքով Արմավիրի համայնքային ոստիկանները հունիսի 22-ին օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Երևանի 48-ամյա բնակիչը Նոր Կեսարիա գյուղում կանեփի բույսեր է աճեցնում և թմրանյութ պահում։

 

Կատարված զննության ժամանակ հայտնաբերվել է մոտ 3,1 գրամ քաշով չորացված, մանրացված կանեփ և մոտ 77,5 գրամ քաշով չորացված զանգված։

 

48-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իր անձնական օգտագործման համար է։

 

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում։

26 Հունիս, 2026 13:01
Վեր