Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած BYD-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ Zarkerak - Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած BYD-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ
Zarkerak Zarkerak - Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած BYD-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ
Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած BYD-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ

Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած BYD-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օրերս լրատվական կայքերից մեկում տարածվել էր տեսանյութ, որում BYD-ի վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում էր հանդիպակաց գոտով՝ իրական վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հունիսի 24-ին  հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ 

Մի տեսանյութ էլ տարածվել էր սոցցանցերում․ «Նիվայի» վարորդը մեքենան վարում էր անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

26 Հունիս, 2026 19:19
Վեր