Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղար Լխանաաջավ Մունխտուշիգի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության և տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտում բացվող հնարավորությունների բացման պայմաններում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ինչպես նաև քաղաքացիների փոխայցելությունների համար մուտքի դյուրացմանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է 2026 թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի մանրամասները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ քայլերը:


