Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ անկարգապահություն է, կա՛մ դիտավորյալ քաղաքացիական բնակչությանն ահաբեկելուն ուղղված գործողություն է, երկու դեպքում էլ ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետաքննի և միջոցներ ձեռնարկի դրանք դադարեցնելու համար»,- ԱԺ-ում 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքի մասին զեկույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն ասում է՝ հետաքննեն, համատեղ հետաքննության ամենօրյա մեխանիզմ ստեղծեն, ահազանգի դեպքում՝ տեղում գնան, ստուգեն. «Եթե իրենք չեն այդ ամենի հեղինակը, ինչու են հրաժարվում: Մենք ասում ենք՝ գնանք փաստերն արձանագրենք և անենք հետևություններ: Փորձ է արվում ապացուցել, որ Հայաստանն էսկալացնում է, այդ ապացույցները չկան, եթե լինեին հետաքննության համատեղ մեխանիզմին շատ արագ կհամաձայնեին: Բոլոր այդ փորձերը՝ ցույց տալու, որ Հայաստանն էսկալացիայի նպատակադրում ունի, այդ փորձերը հեռանկար չունեն, որովհտեև չկա և չի լինելու նման բան»: