Կաթնամթերքի վաճառքի նոր կարգ՝ ապրիլի 27-ից Zarkerak - Կաթնամթերքի վաճառքի նոր կարգ՝ ապրիլի 27-ից
Zarkerak Zarkerak - Կաթնամթերքի վաճառքի նոր կարգ՝ ապրիլի 27-ից
Կաթնամթերքի վաճառքի նոր կարգ՝ ապրիլի 27-ից

Կաթնամթերքի վաճառքի նոր կարգ՝ ապրիլի 27-ից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։

«Այսուհետ՝

Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի

Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ:

Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։

Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին։

Տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ»,- հայտնում է նախարարությունը։

27 Ապրիլ, 2025 12:52
Վեր