Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եթե ՀՀ-ում լիներ բռնապետություն, Դուք ուղղակի պապանձված կլինեիք, որևէ երկրում որտեղ կա բռնություն, չեն կարող գալ և երկրի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների մասին ճամարտակել»,- ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանի ելույթին:
«Որ խաչակրաց արշավանք եք իրականացնում «Կրթվելը նորաձև է» շարժման նկատմամբ, ուզում եմ ասել, որ ո՛չ կրթվելը, ո՛չ նորաձևությունը ձեզ չի սպառնում, հանգիստ եղեք, դուք ժիգուլի եք և մնալու եք ժիգուլի: Տգիտության մասին եք խոսում, դուք տգիտության լաբորատոր նմուշ եք, Դաննինգ-Կրյուգերի էֆեկտն եք: Մարդ եք որ Հայաստանի համալսարաններից մեկում դաս է տալիս, բայց ասում էր՝ Բագրատը մտավ Վանաձոր, անձրևը կտրվեց, բնագիտություն դասավանդող մարդը ո՞նց կարող է նման ցնդաբանություն ասել: Ինչքան կարելի է թիրախավորել վարչապետի կնոջը այդքան էժանանալով, ուրիշ բացատրություն չեմ կարող գտնել, քանի որ դուք դժբախտ մարդ եք»,- ասաց Կոնջորյանը:
«Մենք իշխանությունը պահելու մոլուցք չենք ունեցել, դրա համար դուք հիմա այդտեղ նստած եք, եկել հանգրվանել եք աթոռների վրա և զբաղվում եք պարազիտությամբ, դուք հիմնականում պարազիտանում եք պետության և հարկատուների վրա»:
Ի պատասխան Կոնջորյանի կնոջ աշխատավարձի վերաբերյալ Կյուրեղյանի դիտարկումներին, նա հիշեցրեց, որ ընդդիմադիրների շարքում բազմաթիվ են ապօրինի գույքի բռնագանձման օրենքով անցնողները.«Մեկը մանկապարտեզ է սեփականաշնորհել, մեկի հերը՝ հողեր, ըստ մամուլի՝ գերեզմանների տարածք, բա ձեր համար օրինապահ աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է պրոբլեմ լինի, տոհմիկ կաշառակերներով շրջապատված մեկը խոսում է կոռուպցիոն ռիսկերից»:
Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյաին պատկանող լրատվամիջոցում Կոնջորյանի՝ համրիչ օգտագործելու տեղեկությանը, ասաց. «Համրիչն ինձ մեկ-մեկ օգնում է, որ կենտրոնանամ, քաշում եմ համրիչը, որ հետո գամ և քաշեմ քո շեֆերի սանձերը»: