ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա Zarkerak - ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
Zarkerak Zarkerak - ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա

ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.amկայքում այս պահին առկա են տեխնիկական խնդիրներ, ինչով պայմանավորված՝ որոշ ընկերություններ չեն կարողանում մուտք գործել համակարգ և ներկայացնել հաշվետվություններ։ Այդ մասիմ հայտնում են ԲՏԱՆ-ից:

 

«Խնդիրը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական ուշադրության կենտրոնում է։

 

Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։

 

Քանի որ խափանումը կրում է բացառապես տեխնիկական բնույթ, այս ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունների նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չի կիրառվելու։

 

Խնդրի ամբողջական կարգավորումից անմիջապես հետո շտեմարանում առկա բոլոր ընկերությունները կստանան անհատական ծանուցումներ, հայտարարություն կհրապարակվի նաև նախարարության պաշտոնական հարթակներում։

 

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- նշված է հաղորդագրությունում:

23 Հունիս, 2026 15:57
Վեր