Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն՝ X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպումից հետո:
«Շնորհակալություն ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ քննարկման համար։ Մենք հանդիպեցինք վաղը կայանալիք «Կապակցվածության օրակարգ» հարթակի մեկնարկից առաջ, որտեղ մենք առաջ ենք տանելու ՀՀ-ին իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապելու մեր աշխատանքը։ Սա հայ արտադրողներին կօգնի դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքից ավելին հասցնել նոր շուկաներ»,- նշել է Կոսը։


