Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հետևի դուռը չբացելու պատճառը այն է, որ ունեինք չվճարելու հետ կապված խնդիրներ և խստացումով պայմանավորված՝ առջևի դռնից է միայն մուտքը իրականացվում: Այս մասին այսօր Երևան քաղաքի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավտոբուսներում առկա երկրորդ և երրորդ վալիդատորներին։
«Վալիդատորը մեկ հատ է միայն «Minibus»-երում, իսկ մնացածում 2 կամ 3 հատ է»,- ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ առաջին վալիդատորի խափանմամբ պայմանավորված է երկրորդ և երրորդ վալիդատորների շահագործումը։ Նա նշեց, որ ավտոբուսներում շատացել է հսկողությունը, և պարոն քաղաքապետն էլ նշել է, որ ընթացքում կդիտարկվի ավելի մեղմ մոտեցում դռների բացման առումով, եթե դա չի ազդի հավաքագրումների վրա։
«Չեմ հերքի, շարժակազմի խափանման դեպքեր կան, բայց կարծում եմ, որ ընդհանուր մասշտաբի մեջ այնքան չեն, որ մեզ լրջորեն մտահոգի: Եվ այդ ամենի համար հորդորում ենք, որպեսզի մեր քաղաքացիները օգտվեն տոմսային այն փաթեթներից, որոնք ենթադրում են կոնկրետ ժամանակահատվածում անսահմանափակ երթևեկություններ, որ եթե անգամ նման դեպքեր լինեն, լրացուցիչ գանձման խնդիր չառաջանա»,- հավելեց փոխքաղաքապետը:


