Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին Zarkerak - Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին
Zarkerak Zarkerak - Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին

Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների` բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է։

23 Հունիս, 2026 13:10
Վեր