Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026թ. հունիսի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական խորհրդի և Խաղաղաշինության կոմիտեի «Ռիսկերից դեպի դիմակայունություն. աշխատատեղերի ստեղծմամբ սոցիալական համերաշխության առաջմղումը խաղաղաշինության համատեքստերում» խորագրով կայացած համատեղ նիստում։ Այս մասին հայտնւմ են ներկայացուցչությունից։
«Իր ելույթում, Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ աշխատատեղերի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ կանխարգելման, վերակառուցման և խաղաղության պահպանման համար։
Անդրադառնալով Հայաստանի փորձառությանը՝ դեսպան ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնանշեց, որ տեղահանված անձանց համար իրականացվող աշխատանքով ապահովման և ինքնազբաղվածության թիրախային ծրագրերը՝ աշխատանքով ապահովելով ավելի քան քսան հազար մարդկանց՝ ապահովելով ապրուստի միջոցներով և սոցիալական ներառականությամբ։
Դեսպան Հովհաննիսյանը նաև ընդգծեց ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական խորհրդի և Խաղաղաշինության կոմիտեի միջև համագործակցության ուժեղացման կարևորությունը, ինչպես նաև կառավարությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, ՄԱԿ համակարգի և տեղի շահառուների՝ զարգացման և սոցիալական համերաշխության առաջմղման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


