Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ․ Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Zarkerak - Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ․ Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ․ Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին
Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ․ Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին

Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ․ Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։

Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ՝ հիմնված ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա։

Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։

Հայաստանի Կառավարությունը հանձնառու է խորացնելու գործընկերային կապերն ու ամրապնդելու երկկողմ համագործակցությունը՝ առաջնորդվելով Հայաստան–Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»։

 

14 Հունիս, 2025 09:49
Վեր