Իրանում առնվազն 128 մարդ Է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել Zarkerak - Իրանում առնվազն 128 մարդ Է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել
Zarkerak Zarkerak - Իրանում առնվազն 128 մարդ Է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել
Իրանում առնվազն 128 մարդ Է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել

Իրանում առնվազն 128 մարդ Է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թեհրանի բնակիչները շտապում են լքել քաղաքը։ Ուրբաթ օրվանից Իրանում առնվազն 128 մարդ Է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել

Իսրայելը օրվա ընթացքում հրթիռներով հարվածել Է Թեհրանին, աշխատել է ՀՕՊ-ը։ Սոցցանցերի կադրերում երևում են իսրայելական հարձակման հետևանքները և Թեհրանի տարբեր շրջաններից վերև բարձրացող սև ծխի սյուները: Իսրայելի բանակը կոչ է արել իրանցիներին, որոնք ապրում են զենքի արտադրության օբյեկտների մոտ, տարհանվել:

Թեհրանից դուրս գալու ճանապարհին խցանումներ են, մարդիկ փորձում են հասնել անվտանգ վայր։

Իսրայելը հարձակվել է Իրանի արեւմուտքում գտնվող Քերմանշահի Իմամ Հասանի անվան ռազմակայանի վրա: Հաղորդվում է ԻՀՊԿ-ի կենտրոնակայանի եւ ոստիկանության շենքի վրա հարվածի մասին, կան տուժածներ:

Իրանական ԶԼՄ-ները գրում են Թեհրանում առնվազն 20 ավտոմեքենաների պայթյունների մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաքում գործում են իսրայելական «Մոսադի» գործակալներ (2-ը ձերբակալվել են Իրանի հյուսիսում): Դիվերսիաների պատճառով տեղի է ունեցել կոյուղու և ջրատար խողովակների վթար:

15 Հունիս, 2025 19:37
Վեր