Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են ինչքան հանցագործ ասես, երեկ դրա տակ սահուն կերպով հայտնվեց նաև Սամվել Կարապետյանը. Կոնջորյան Zarkerak - Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են ինչքան հանցագործ ասես, երեկ դրա տակ սահուն կերպով հայտնվեց նաև Սամվել Կարապետյանը. Կոնջորյան
Zarkerak Zarkerak - Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են ինչքան հանցագործ ասես, երեկ դրա տակ սահուն կերպով հայտնվեց նաև Սամվել Կարապետյանը. Կոնջորյան
Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են ինչքան հանցագործ ասես, երեկ դրա տակ սահուն կերպով հայտնվեց նաև Սամվել Կարապետյանը. Կոնջորյան

Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են ինչքան հանցագործ ասես, երեկ դրա տակ սահուն կերպով հայտնվեց նաև Սամվել Կարապետյանը. Կոնջորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ արյունարբու հանցագործները հերթական ահաբեկչական ակտն էին ձեռնարկում պետության դեմ, Կտրիճ Ներսիսյանն ուս ուսի տված խմբակի հետ պահանջում էր ՀՀ ընտրված վարչապետի հրաժարականը և սրբազան դաշինքը հերթական անգամ փորձում էր ռմբակոծել պետության հիմքերը»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանի խոսքով՝ երեք շրջադարձային կետերում՝ 1999 թվականի հոկտեմբերի 27, 2008-ի մարտի 1, 2020 թվականի նոյեմբերի 9, վճռական հանգամանքն այն է եղել, որ Կտրիճ Ներսիսյանի և որոշ բարձրաստիճան հոգևորականների և օլիգարխիայի միջև եղել է մի սրբապիղծ ամուսնություն և դրա այլանդակ հետևանքը ՀՀ-ում հաստատված գողապետական համակարգն էր. «Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, երբ եկեղեցու բարձրաստիճան ղեկավարությունն ու օլիգարխիան էլի ուզում են մատաղ անել մեր պետությունը, ժողովուրդը խաղի մեջ է: Առաջին անգամ ՀՀ-ում կա լեգիտիմ ընտրված իշխանություն և կա ժողովրդի ու իշխանության դաշինք, սա է, որ ուզում են քանդեն այս մարդիկ: Ոնց է, որ Կտրիճ Ներսիսյանը բոլոր սրբապիղծների հետ լեզու գտնում է, բայց լեգիտիմ իշխանության հետ՝ չի գտնում, ուրեմն պրոբլեմը ժողովրդի հետ է: Ամեն անգամ փորձ է արվում ջարդել ժողովրդի և իշխանության միջև գոյություն ունեցող դաշինքը: Այսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են ինչքան հանցագործ ասես, այդ մարտագլխիկով ուզում են կրակել պետության վրա: Երեկ այդ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, որին այսօր Գառնիկ Դանիելյանը մի մեծ խանդաղատանքով էր վերաբերվում, Գառնիկ Դանիելյանը ոնց որ թե մինչև իր վերջին բջիջները հմայված էր Սամվել Կարապետյանով»:

18 Հունիս, 2025 16:05
Վեր