Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։
Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։
Հիշեցնենք, որ նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել էր ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտներին (Cambridge International Curriculum-Cambridge) և անցկացրել հարց ու պատասխանի ձևաչափով քննարկում «Ի՞նչ է կոռուպցիան» թեմայով: