Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Բոլորը հասկացան, որ ՀՀ իրավապահ համակարգն իր օպերատիվ տնտեսությամբ այս պահին վերահսկում է նման ցանկությունները օր առաջ կանխելու հնարավորությունը: Շատերն ասում են՝ ինչու հիմա, կանխեցին մի բան, որն անհրաժեշտ էր բոլորիս համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Սրբազան պայքար» շարժման կողմից հեղաշրջման նախապատրաստմանը և դրա կանխմանը:
Հարցին, եթե դատարանի վճիռ դեռ չկա, ինչու՞ են այս գործողությունը որակում ահաբեկչություն՝ արձագանքեց.«Իսկ դուք ինչ եք որակում, որպես բարեգործությու՞ն: Պետք է չսպասենք, դատարանի որոշումով այդ գործողությունը լիներ՝ երկու հոգու պետք է գնդակահարեին՞ և ճանապարհները պարալիզացինե՞ին: Գլխավորը դրա իրացումն էր, որպեսզի այն հնարավորությունը, որ պլանավորել էին իրականություն չդառնա և չդարձավ: Ե՞րբ կլիներ՝ կարող է գործողությունն անելուց անմիջապես հետո, որ կանխվել է, դա փաստ է»:
«Կանխվել է մի բան, որի համար բոլորս պետք է ուրախ լինենք, ոչ ոք չի կարող ասել այն երկու գնդակահարվողներն ովքեր են, ում երեխաներն են և այդ քաոտիկ վիճակում ով ում հետ ինչ հարց պետք է լուծեր»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Միքայել արքեպիսկոսոպոս Աջապահյանի ձերբակալությանը,Քոչարյանն ընդգծեց.«Հաղթեց առողջ բանականությունը, հոգևորականը գնաց և ներկայացավ Քննչական մարմնին, իսկ չգնալու ի՞նչ ալտերնատիվ ուներ, ինչու՞ չպետք է գնար: Մաքուր իրավական քայլեր են հաջորդելու Աջապահյանի մասով, Բագրատ Գալստանյանի մասով ճշտելու ոչինչ չկա: Աջապահյանի պարբերական հայտարարությունների մեջ արդեն կա միտում, գործողություն, այդ գործողությունը կարող է և միտած լինել այն գործողությանը, որով մյուս հոգևորականը Կիրանցից շարժվում էր դեպի քաոս»,- ասաց նա ու հիշեցրեց, որ այսօրվա Հայաստանում գործ սարքելու պրակտիկա գոյություն չունի: