Տրանսպորտում չվճարելու համար՝ 15 հազար դրամ տուգանք. ինչպես են կազմակերպվելու ստուգումները. մանրամասնում են քաղաքապետարանից Zarkerak - Տրանսպորտում չվճարելու համար՝ 15 հազար դրամ տուգանք. ինչպես են կազմակերպվելու ստուգումները. մանրամասնում են քաղաքապետարանից
Zarkerak Zarkerak - Տրանսպորտում չվճարելու համար՝ 15 հազար դրամ տուգանք. ինչպես են կազմակերպվելու ստուգումները. մանրամասնում են քաղաքապետարանից
Տրանսպորտում չվճարելու համար՝ 15 հազար դրամ տուգանք. ինչպես են կազմակերպվելու ստուգումները. մանրամասնում են քաղաքապետարանից

Տրանսպորտում չվճարելու համար՝ 15 հազար դրամ տուգանք. ինչպես են կազմակերպվելու ստուգումները. մանրամասնում են քաղաքապետարանից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայություն է իրականացնելու այդ գործառույթները, թե երբ է սկսվելու պրոցեսը, դեռ հստակ ժամկետներ չկան: Ծառայությունը որոշակի տեխնիկական միջոցներ ունի, բայց դրանք  պետք է ծրագրային փոփոխությունների ենթարկվեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակազմի  կողմից մշակված նախաձեռնությանը, ըստ որի տուգանք է սահմանվում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար: 

Նշենք, որ ԱԺ-ն ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը: Դրանով քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն՝ հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում, իսկ 3 հազար դրամով՝ եթե ունեն տոմս, սակայն մեկ րոպեի ընթացքում այն չեն մոտեցրել վճարման սարքին:

Կոստանյանը հայտնեց, որ տրանսպորտից օգտվողների միջինում 30 տոկոսը չի վճարում.«Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցը պայմանական ներկա գտնվելով տրանսպորտում վիզուալ տեսնելու է՝ ով վճարեց, ով` ոչ»,- ընդգծեց նա ու հավելեց, որ իրականում հնարավոր չէ ամբողջական վերահսկողություն իրականացնել.«Հարյուր հազարավոր մարդիկ են օգտվում, յուրաքանչյուր քաղաքացու վալիդացումը  ստուգել հնարավոր չէ: Հասարակական կարգի պահպանության ծառայությունը մոտ 100 աշխատակից ունի, իսկ շարժակազմերը 800-ի են հասնում,  այս ծառայությունը պարբերաբար է իրականացվելու` տարբեր գծերում և տարբեր ժամերի»:  

Կոստանյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ ըստ օրենքի վալիդացումը պետք է կատարել մեկ րոպեում, նշեց, որ հենց այս պատճառով էլ մինչև հուլիսի վերջ բոլոր ավտոբուսները կունենան երկրորդ վալիդատորներ, հիմա երկրորդ վալիդատորով լիարժեք կահավորված են միայն MAN ավտոբուսները: 

Ինչ վերաբերում է օրենքը շրջացնելու տարբեր եղանակներին, օրինակ դատարկ քարտը վալիդատորին մոտեցնելուն,Կոստանյանը ասաց, որ  սա բացահայտելու տարբերակներ դեռ պետք է մշակվեն.«Տեխնիկական տարբեր խնդիրների դեպքում պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի, մեկ այլ բան է, որ տեխնիկական խնդիր կա ու չեն կարողանում  վճարել, այս դեպքում չեն տուգանվում, մեկ այլ հարց է, որ չեն ցանկանում վճարել:  Երբ ծառայությունը սկսի իր աշխատանքներն իրականացնել, այս խնդիրների համար էլ լուծումներ կգտնվեն»:

Կոստանյանը նաև ընդգծեց.«Մեր խնդիրն այն չէ, որ բոլոր քաղաքացիներին անխտիր ստուգենք կամ տուգանենք: Մարդկանց մի ստվար զանգված առհասարակ վճարումներ չեն իրականացնում, մեր խնդիրն այն է, որ վճարող քաղաքացին տեսնի, որ չվճարող քաղաքացին ինչ-որ պատժի է ենթարկվում, արդար չէ մեկը վճարի, մեկը՝ չէ: Հասարակական տրանսպորտն էլ ծառայության մի տեսակ է, տուգանելու որոշումից դժգոհություններ գուցե և լինեն, բայց մարդն ի վերջո պետք է հասկանա՝  ուզում է ամեն անգամ տրանպորտ նստելուց 15 հազար տուգանվի՞»:

Քաղաքապետարանի խոսնակը հայտնեց, որ դեռ չկան հաշվարկներ, թե տուգանքների հաշվին որքան մուտքեր կարելի է  ապահովել բյուջե, ինչ վերաբերում է քննադատություններին, որ այս նախաձեռնությամբ ուզում են լցնել քաղաքային բյուջեն, արձագանքեց.«Որ ասում են գնում է  քաղաքային բյուջե, այդ բյուջեն ու՞մ վրա է ծախսվում՝ քաղաքացիների:  Երբ ուղևորը չի վճարելու, տուգանվելու է,  բնականաբար այդ գումարը գնալու է քաղաքային բյուջե՝ իր չվճարածի համար ինչ-որ ձևով կոմպենսացնելով»: 

Ինչ վերաբերում է հասարական տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ քննադատություններին, այդ թվում՝ ուշացումներին, շարժակազմերի փոքր թվին, Կոստանյանը վստահեցրեց, որ բողոքներից տեղյակ են.«Մեր պլանների մեջ կա 45 տրոլեյբուս ձեռք բերելը, մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպությունը կա, մնում է ֆինանսական մասը հասկանալ, մինչև հոկտեմբեր ժամանակ ունենք գումարը փոխանցելու: Նաև այս պահին 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու ուղղությամբ է աշխատանք տարվելու՝ 18 մետր երկարությամբ, այս համալրումները անելուց հետո  մի շարք խնդիրներ կքչանան»:

Հայկ Կոստանյանը նաև հայտնեց, որ ինչպես ավելի վաղ նշել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օգոստոսի 1-ից թղթային տարբերակով QR  կոդերով վճարման հնարավորություն այլևս չի լինի:

 

Մարիամ Մկրտչյան 

03 Հուլիս, 2025 16:49
Վեր