Բյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Zarkerak - Բյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Zarkerak Zarkerak - Բյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Բյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Բյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2012-2021 թվականների ընթացքում Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից ստացել է խոշոր չափերի կաշառք: Այդ մասին հայտնում են կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, նույն համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը ճանաչելու ապօրինի գործընթացն իրականացնելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է խոշոր չափերի՝ 3 մլն ՀՀ դրամ:

Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձը նույն քաղաքացուն համոզելու և հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով խոչընդոտել է վերջինիս ընտրական իրավունքի ազատ արտահայտմանը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններում:

Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը և ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր տեղակալի միջոցով կազմակերպել է համայնքի բնակիչների կողմից փաստացի օգտագործվող հողատարածքները համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում նրանց օտարելու գործընթացը:

Նախաքննության ընթացքում Բյուրական համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մեղադրանք է ներկայացվել նաև համայնքի ղեկավարի նախկին տեղակալին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

24 Նոյեմբեր, 2026 13:00
Վեր