Բնակարանից՝ աշխատանք․ ԼՂ-ից բռնի տեղահանվածներն ի՞նչ  սոցիալական աջակցություն են ստանում, ի՞նչ գումարի չափով Zarkerak - Բնակարանից՝ աշխատանք․ ԼՂ-ից բռնի տեղահանվածներն ի՞նչ սոցիալական աջակցություն են ստանում, ի՞նչ գումարի չափով
Zarkerak Zarkerak - Բնակարանից՝ աշխատանք․ ԼՂ-ից բռնի տեղահանվածներն ի՞նչ սոցիալական աջակցություն են ստանում, ի՞նչ գումարի չափով
Բնակարանից՝ աշխատանք․ ԼՂ-ից բռնի տեղահանվածներն ի՞նչ  սոցիալական աջակցություն են ստանում, ի՞նչ գումարի չափով

Բնակարանից՝ աշխատանք․ ԼՂ-ից բռնի տեղահանվածներն ի՞նչ սոցիալական աջակցություն են ստանում, ի՞նչ գումարի չափով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչ սոցիալական աջակցության ծրագրերից են օգտվում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիները, ինչ փոփոխություններ են կրել: 

Նշենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանվել է ավելի քան 115 հազար անձ:

Zarkerak.am-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել է, թե որքան գումարի սոցիալական  աջակցություն, բնակարանային ապահովման և զբաղվածության ինչ ծրագրեր են այժմ գործում։

Սոցիալական աջակցության ծրագրեր

Այս պահին շարունակվում է սոցիալական աջակցությունների տրամադրումը 2 միջոցառումների շրջանակում․

1.  Սոցիալական աջակցության տրամադրումն առանձին խմբերի համար. ֆինանսական օգնությունը 2025 թվականի հուլիսից նվազել է՝ 40 հազարից դառնալով 30 հազար դրամ։ 

30 հազար դրամ ստանում են․ 

 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք,

• 63 և ավելի տարեկան անձինք,

•  կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք,

•  հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք,

•  մինչև 18 տարեկան երեխաները, որոնց տվյալներն առկա են օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում՝ որոշմամբ սահմանված բացառությունների դեպքում։

 

2.   2025 թվականի հուլիսից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերը ներառյալ: Այսպիսով կարիքավոր ընտանիքների շահառուի կարգավիճակ ստացած անձինք ստանում են՝ 

•  ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ,

•  սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:

Նշենք, որ կարիքավոր ընտանիքներ են համարվում այն ընտանիքներ, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55000 հհ դրամից. 

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար գործում է նաև բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

•  բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

•   անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,

•   գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Որքա՞ն է կազմում հավաստագրերի արժեքն ընտանիքի մեկ անդամի հաշվով.

• 5 մլն դրամ, եթե ձեռք բերեն կամ կառուցեն տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում,

• 4 մլն դրամ, եթե ձեռք բերեն կամ կառուցեն տունը/բնակարանը 611 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում,

• 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում՝ բացի Երևան քաղաքի 1-ին և 2-րդ գոտու,

• 2 մլն դրամ, եթե մայիսի 16-ի դրությամբ ունեն գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի, իսկ 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունենալու դեպքում՝ աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։

Ովքե՞ր են հանդիսանում ծրագրի շահառուներ և որո՞նք են հիմնական պայմանները.

• 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասներն ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն,

•  ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 9 քմ-ից՝ ընտանիքի 1 անդամի հաշվով,

•  ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը

• և այլ պայմաններ:

Նշենք, որ 9346 ԼՂ-ից բռնի տեղահանված անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն:

Հիշեցնենք, որ իրականացվել են նաև նոր լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում.

• ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը,

• սահմանվել է հավաստագրի իրացման արդյունքում ձևավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգն այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից։ Դրական մնացորդը կարող է օգտագործվել 3 ուղղությամբ՝ վերանորոգման վարկի ստացում, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում և կահույքի, կենցաղային տեխնիկայի գնում,

 • փոխհատուցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները,

• հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։ 

Առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աշխատանքի և զբաղվածության ծրագրեր

Նախարարությունից տեղեկացրին, որ «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար իրականացվում է կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպում և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը: Այն իրականացվում է հետևյալ ուղղություններով.

Աջակցության 1-ին ուղղության դեպքում առաջարկվում է՝

1. մինչև 6 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով վճարվում է՝

•  ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով,

•  կրթաթոշակ` 50000 դրամի չափով.

2. ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին աջակցություն է տրամադրվում՝ առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Աջակցության 2-րդ ուղղության դեպքում առաջարկվում է՝  

• գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցում է տրամադրվում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը,

• գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցություն է տրամադրվում՝ առավելագույնը ամսական 50000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Աջակցության 3-րդ ուղղության դեպքում առաջարկվում է՝

  1. մինչև 6 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով  ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով վճարել՝
  • ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ,
  • կրթաթոշակ` ամսական 50000 դրամ.
  1. ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և

առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը,

գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Հուլիսի 1-ի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 10719 անձ, գործազուրկի կարգավիճակ ունի 3204-ը: ՄՍԾ աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից բռնի տեղահանված 6904 անձ, որից 2478-ը զբաղվածության ծրագրերի միջոցով:

 

Աննա Բզնունի

14 Հուլիս, 2025 11:33
Վեր