Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած Zarkerak - Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած
Zarkerak Zarkerak - Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած
Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած

Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 12-ին, ժամը 00:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Նիսսան» և «Հոնդա» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է, կա երկու տուժած:

Տուժածներին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

12 Հուլիս, 2025 12:36
Վեր