ԱՍՀՆ-ն՝ ի գիտություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շահառուների Zarkerak - ԱՍՀՆ-ն՝ ի գիտություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շահառուների
Zarkerak Zarkerak - ԱՍՀՆ-ն՝ ի գիտություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շահառուների
ԱՍՀՆ-ն՝ ի գիտություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շահառուների

ԱՍՀՆ-ն՝ ի գիտություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շահառուների

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, որոնց տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, այսուհետ այն կարող են ուղղել նաև կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

«Այս նպատակով՝ անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տվյալ տնտեսվարողին։

 

Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/blockpage/144

 

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից։

 

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում»,- ասված է հաղորդագրությունում։

 

15 Հուլիս, 2025 13:39
Վեր