Ամառ, արև, վիրուսներ.  որ վարակիչ հիվանդություններն են հատկապես տարածված շոգ եղանակին և ինչպես պայքարել դրանց դեմ. մեկնաբանում է բժիշկը Zarkerak - Ամառ, արև, վիրուսներ. որ վարակիչ հիվանդություններն են հատկապես տարածված շոգ եղանակին և ինչպես պայքարել դրանց դեմ. մեկնաբանում է բժիշկը
Zarkerak Zarkerak - Ամառ, արև, վիրուսներ. որ վարակիչ հիվանդություններն են հատկապես տարածված շոգ եղանակին և ինչպես պայքարել դրանց դեմ. մեկնաբանում է բժիշկը
Ամառ, արև, վիրուսներ.  որ վարակիչ հիվանդություններն են հատկապես տարածված շոգ եղանակին և ինչպես պայքարել դրանց դեմ. մեկնաբանում է բժիշկը

Ամառ, արև, վիրուսներ. որ վարակիչ հիվանդություններն են հատկապես տարածված շոգ եղանակին և ինչպես պայքարել դրանց դեմ. մեկնաբանում է բժիշկը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ամռան ամիսներին օդի ջերմաստիճանի, խոնավության տատանումները,  սննդի, ձեռքերի հիգիենայի խախտումները հանգեցնում են հիվանդությունների տարածմանը, թեև թվում  է, թե շոգ եղանակը պետք է մեզ պաշտպանի վիրուսներից»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեց ընտանեկան բժիշկ Նարինե Ներսեսյանը՝ ընդգծելով, որ վիրուսներով վարակվելու ռիսկը մշտապես առկա է: 

Ըստ նրա, վարակիչ հիվանդությունները լինում են ինչպես կառավարելի, այնպես էլ ոչ կառավարելի.«Կառավարելի են այն հիվանդությունները, որոնց նկատմամբ կան պատվաստումներ և  հիվանդության աճը հնարավոր  է  նախօրոք պրոֆիլակտիկ եղանակով՝ պատվաստումների միջոցով կանխել: Սակայն, վերջին ժամանակներս  գլուխ են բարձրացրել նաև կառավարելի հիվանդությունները՝ մասսայաբար  բնակչության  կողմից պրոֆիլակտիկ  պատվաստումներից հրաժարվելու  հետևանքով: Պատվաստումների դեմ տարվող քարոզը բացասաբար է  ազդում բնակչության իմունշերտի ձևավորման վրա, որը բերում է հիվանդությունների տարածմանը: Կառավարելի հիվանդություններից են համարվում  օրինակ կարմրուկը, խոզուկը, որոնք երկար ժամանակ Հայաստանում չէին արձանագրվել, բայց վերջին տարիներին հատկապես  տարիքային մեծ խմբերում են սկսել արձանագրվել»:   

Ընտանեկան բժշկի խոսքով՝ ամռանը հատկապես շատ են հանդիպում աղիքային ինֆեկցիաները, օրինակ էնտերովիրուսը, նաև ինչպես նաև մեծ տարածում է ստանում  ադենովիրուսը, կոկսակի վիրուսը, հեպատիտ  Ա-ն.«Վերջին  ժամանակներս նաև  տզի կծելուց հետո են տարատեսակ հիվանդություններ առաջանում»: 

Ըստ մասնագետի, վիրուսային հիվանդություններն ունեն  կլինիկական  նշաններ, նաև՝ վտանգի նշաններ ու եթե անգամ դրանցից 1-2-ը նկատելի են դառնում պետք է դիմել բուժօգնության՝ խուսափելով ինքնաբուժությունից.«Վիրուսներն ունեն  կարճ ինկուբացիոն շրջան՝ մինչև 5 օր, իսկ հիվանդությունը կարող է տևել մինչև 10 օր: Առաջինն օրգանիզմի ջրազրկումն է, որն արտահայտվում է  բերանի լորձաթաղանթի  չորությամբ,  մեզի քանակի  նվազմամբ, կարող է դիտվել գլխապտույտ, գլխացավ,  թուլություն,  քնկոտություն, ակնագնդերի ներանկում, կղանքում արյան և թարախի առկայություն, ջրիկություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38 աստիճան  և ավելի,  որովայնի սուր ցավեր, երկարատև լուծ՝ 2-3 օր և ավել, գիտակցության  մթագնում կամ ինքնազգացողության կտրուկ վատացում, անզուսպ փսխում, մարմնի կոտրատվածություն, հազ, դժվարացած քթային շնչառություն, կարող է նկատվել նաև մաշկի ցան»:

Նարինե Ներսեսյանը բացատրեց, որ բուժօգնության չդիմելու հետևանքը  կարող է լինել անդառնալի ու շատ ծանր հատկապես երեխաների  ու հղի կանանց ու ծերերի համար.«Հատկապես կառավարելի հիվանդությունների տարածման ռիկը նվազեցնելու համար անհրաժեշտ է, որ մեր բնակչությունը գիտակցի պատվաստումների կարևորությունը մասին»:   

Մեր զրուցակցի խոսքով, մշտապես և հատկապես ամռան ամիսներին  հատկապես կարևոր է հետևել  անձնական հիգիենային՝   հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես սնունդ ընդունելուց առաջ, կարևոր է նաև  հետևել սննդի հիգիենային, պահման ժամկետներին, օգտագործելուց առաջ սնունդը լավ լվանալ,  մասնավորապես մսամթերքը ենթարկել պատշաճ  ջերմային  մշակման

«Նաև խորհուրդ կտամ խուսափել օրգանիզմի գերտաքացումից և գերսառեցումից,  իմունիտետը բարձրացնել՝ ճիշտ սնվելով, քնի նորմալ ռեժիմ ապահովելով և չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Անպայման  պաշտպանվել  միջատների խայթոցներից, հատկապես խոնավ վայրերում հագնել երկար թևերով հագուստ և կրել ճտքակոշիկներ,  չմոռանալ պատուհանները  ցանցապատել»,- նշեց Նարինե Ներսեսյանը: 

 

Մարիամ Մկրտչյան

 

21 Հուլիս, 2025 16:38
Վեր