Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները Zarkerak - Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները
Zarkerak Zarkerak - Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները
Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները

Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները: Այս մասին տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանական խումբը: 

«Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ»,- մասնավորապես ասված է պաշտպանների տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով: Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա շփումները: Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Աջապահյանի հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն: Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է:

 

30 Հուլիս, 2025 19:35
Վեր