Կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերանան ճգնաժամի սկզբապատճառները, փարատվեն Ռուսաստանի բոլոր օրինական մտահոգությունները. Պուտին Zarkerak - Կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերանան ճգնաժամի սկզբապատճառները, փարատվեն Ռուսաստանի բոլոր օրինական մտահոգությունները. Պուտին
Zarkerak Zarkerak - Կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերանան ճգնաժամի սկզբապատճառները, փարատվեն Ռուսաստանի բոլոր օրինական մտահոգությունները. Պուտին
Կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերանան ճգնաժամի սկզբապատճառները, փարատվեն Ռուսաստանի բոլոր օրինական մտահոգությունները. Պուտին

Կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերանան ճգնաժամի սկզբապատճառները, փարատվեն Ռուսաստանի բոլոր օրինական մտահոգությունները. Պուտին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մեր բանակցությունները կառուցողական և բովանդակալից էին. Պուտին

Ալյասկայում ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև նեղ կազմով հանդիպումից հետո կայացած ասուլիսում Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը կառուցողական և բովանդակալից է եղել: 

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամերիկացի գործընկերոջը՝ Ալյասկա հրավիրելու համար: Չնայած մեր երկրները բաժանում են օվկիանոսները, այդուամենայնիվ, մենք մոտ հարևաններ ենք»,- ասել է Պուտինը: Նա հիշեցրել է, որ ժամանակին Ալյասկան եղել է «ռուսական Ամերիկայի մի մասը»: Կրեմլի ղեկավարը բարձր է գնահատել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ԽՍՀՄ և ամերիկացի օդաչուների սխրանքի համար, որոնք ԱՄՆ-ից ինքնաթիռներ են տեղափոխել Խորհրդային միություն՝ Գերմանիայի դեմ պայքարի համար: 

 

Ըստ Պուտինի՝ իր և Թրամփի հանդիպման պահին ՌՍ և ԱՄՆ հարաբերությունները Սառը պատերազմից ի վեր եղել են ամենացածր մակարդակում, և վաղ թե ուշ անհրաժեշտ պետք է լիներ հակասություններից և դիմակայությունից անցնելու երկխոսության: «Այդ տեսակետից երկու ղեկավարների անմիջական հանդիպումն արդեն հասունացել էր, և այն կազմակերպվել է երկարատև և մանրակրկիտ աշխատանքից հետո»: 

 

Պուտինի խոսքով՝ իր և Թրամփի բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է «Ուկրաինայի շուրջ իրավիճակը»: Նա բարձր է գնահատել Ուկրաինայում պատերազմն ավարտելու՝ Թրամփի ջանքերը: 

 

«Տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի ձգտումը օժանդակելու Ուկրաինայում հակամարտության հանգուցալուծմանը, ինչպես նաև տեսնում ենք նրա ցանկությունը՝ ընբռնել հակամարտության էությունը և հասկանալ դրա արմատները: բազմաթիվ անգամ նշել եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կապված են եղել մեր անվտանգությանը սպառնացող հիմնարար վտանգների հետ: Բազմաթիվ անգամ նշել եմ, հիմա էլ կկրկնեմ, որքան էլ ստեղծված իրավիճակում դա տարօրինակ չհնչի՝ ուկրաինացիները մեր եղբայրական ժողովուրդն են, մենք միևնույն արմատից ենք սերում: Մեզ համար այնտեղ տեղի ունեցողը ծանր ցավ և ողբերգություն է: Ուստի մեր երկիրը շահագրգռված է հակամարտության շուտափույթ ավարտով: Սակայն կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերանան ճգնաժամի սկզբապատճառները, փարատվեն Ռուսաստանի բոլոր օրինական մտահոգությունները, վերականգնվի անվտանգության ոլորտում Եվրոպայի և ամբողջ աշխարհի հավասարակշռությունը: Համաձայն եմ նախագահ Թրամփի հետ, և այդ մասին նա այսօր էլ է նշել, որ պետք է ապահովվի նաև Ուկրաինայի անվտանգությունը: Մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ: հուսով ենք, որ մեր փոխըմբռնումը կբացի դեպի Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհը: Հույս ունենք, որ այդ ամենը Կիևում և Եվրոպայի մայրաքաղաքներում կընկալվի կառուցողական կերպով, և արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվի և անդրկուլիսային խարդավանքների ու սադրանքների միջոցով նշմարվող առաջընթացը խաթարելու փորձեր չեն լինի»,- ասել է Վլադիմիր Պուտինը: 

16 Օգոստոս, 2025 13:12
Վեր