Նոր նշանակումներ, նոր սպառնալիքներ և հին հաշիվներ. շաբաթվա ամփոփում Zarkerak - Նոր նշանակումներ, նոր սպառնալիքներ և հին հաշիվներ. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Նոր նշանակումներ, նոր սպառնալիքներ և հին հաշիվներ. շաբաթվա ամփոփում
Նոր նշանակումներ, նոր սպառնալիքներ և հին հաշիվներ. շաբաթվա ամփոփում

Նոր նշանակումներ, նոր սպառնալիքներ և հին հաշիվներ. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:

1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին, այնուհետև կմեկնի Ճապոնիա:

2. Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Լիլիթ Մակունցը՝ վարչապետի գլխավոր խորհրդական:

3. Խաղաղությունն այլևս անշրջելի է: Մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի, օգոստոսի 13-ից սկսվել է լայնածավալ հարձակումը խաղաղության դեմ: Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում:  Ասել է Նիկոլ Փաշինյանը

4. Իսրայելի վարչապետ Նեթանյահուն առաջին անգամ հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: ՀՀ վարչապետն էլ արձագանքել՝ նրա ասածը կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ:

5. Ես ՀՀ ժողովրդի առաջ պիտի արդարանամ, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի լեզուն դեռ պտտվում է, կարծում եմ՝ առաջիկա ընտրություններում ժողովուրդը հնարավորություն կունենա նրանց քաղաքական լեզուները կտրել. Ասել է Նիկոլ Փաշինյանը:

6. Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է հեռանան՝ առանց բացառության: Փաշինյանը հորդորել է Գարեգին Բ-ն հեռանալ Վեհարանից, այլապես ինքը հեռացնելու պլաններ ունի:

7. Ռուս-ուկրաինական պատերազմը վերածվել է անձնային հակամարտության և շատ բարդ է կարգավորել: Տեսնենք՝ ինչ կլինի առաջիկա 2 շաբաթում, բայց եթե Պուտինն ու Զելենսկին չհանդիպեն, հետևանքներ կլինեն, զգուշացրել է Թրամփը:

29 Օգոստոս, 2025 15:20
Վեր