Ահաբեկչության փորձը նրա համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր. Կոնջորյան Zarkerak - Ահաբեկչության փորձը նրա համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր. Կոնջորյան
Zarkerak Zarkerak - Ահաբեկչության փորձը նրա համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր. Կոնջորյան
Ահաբեկչության փորձը նրա համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր. Կոնջորյան

Ահաբեկչության փորձը նրա համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր. Կոնջորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե հետաքրքիր է, թե ինչպես անցկացրեց ընդդիմությունն ամառային արձակուրդները, երկար մտածելու կարիք չկա, որովհետև քիչ առաջ տեսանք՝ որևէ նոր բան չեն սովորել մեր գործընկերները, նույն տեքստերը, հին, չարչրկված, մաշված տեսքտերը, որովհետև ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ, հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած կարևորագույն պատմական իրադարձություններից հետո ըննդիմությունը նորից պետք է փորձի երգել հին երգերը»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանն անդրադարձավ ահաբեկչության փորձ նախապատրաստողներին. «Հիշեցնեմ, որ այն մարդիկ, ում մասին խոսում էին մեր գործընկերները, մեղադրվում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Սիրելի հայրենակիցներ, մի պահ պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե հանկարծ այդ ահաբեկչության փորձը հաջողվեր, ինչ կլիներ, առնվազն չէր լինի օգոստոսի 8-ը, չէր նախաստորագրվի խաղաղության պայմանագիրը, չէր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիրը, համաձայն որի ճանապարհներն ապաշրջափակվելու են 5 սկզբունքների հիման վրա: Այսօր Հայաստանում և տարածաշրջանում գործում է խաղաղություն, խաղաղությունն առավել քան իրական է: Ակնհայտ է, որ այդ ահաբեկչության փորձը նրա համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր, որ ՀՀ-ում տեղի ունենար զինված հեղաշրջում, որ Հայաստանը դառնար մարիոնետական պետություն և ընդդիմությունից որևէ մեկն էլ դառնար այդ մարիոնետը: Այդ պայքարը ձախողվել է, կեցցե ՀՀ-ն և խաղաղությունը»:

08 Սեպտեմբեր, 2025 11:00
Վեր