Միանշանակ և աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին. Փաշինյան Zarkerak - Միանշանակ և աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Միանշանակ և աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին. Փաշինյան
Միանշանակ և աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին. Փաշինյան

Միանշանակ և աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հոգևորականներն այդ թվում ՀՀ քաղաքացիներ են, ՀՀ-ն էլ ժողովրդավարական  երկիր է  և մարդիկ ունեն խոսքի ազատության իրավունք: Տեր Արամը հրապարակային խոսել է  եկեղեցում առկա խնդիրների մասին ,  կարծում եմ ինչպես մնացած դեպքերում, եթե  ձեր ասած պրոցեսը տեղի է ունենալու,  եկեղեցին պետք է հրապարակայնորեն  քննի այդ հարցը և  հանրության աչքի առաջ պարզաբանի, թե Տեր Արամը  ինչ կանոն է խախտել»,- ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան հարցին, թե ինչ մեկնաբանություն ունի Հովհանավանքի հոգևոր առաջնորդ Տեր Արամի՝ Մայր Աթոռում տիրող իրավիճակի վերաբերյալ բարձրաձայնելու և Մայր Աթոռին՝ վերջինիս կարգալույծ անելու հնարավոր մտադրության մասին: 

«Եկեղեցին առաջին հերթին եկեղեցու հետևորդներ են, մեզ թվում է, թե եկեղեցին  միայն հգոևորականներ են:  Կարծում եմ այդ թվում Տեր Արամի արձանագրումները պարտադիր են դարձնում, որ  հենց նրա հրապարակումներում առկա հարցերի վերաբերյալ  Մայր Աթոռը հանդես գա հրապարակային պարզաբանմամբ և  եթե քննություն է տեղի ունենալու, լինի հրապարակային, որպեսզի եկեղեցու հետևորդները  թափացիկ ձևով իմանան՝ ինչ է կատարվում, ով է ճիշտ, ով է սուտ ասում»,- ասաց վարչապետը:  

«Կարող եմ ասել՝ միանշանակ և աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում առաջին հերթին որպես Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ Տեր Արամին և  այն հոգևորականներին,  ովքեր աջակցում են Առաքելական  եկեղեցու խնդիրների  հասցեագրման օրակարգին  և որևէ կասկած չկա, որ ես  իմ ուժերով ներածին չափով կկանգնեմ, բոլոր նման հոգևորականների կողքին  և բոլոր հասու միջոցներով  կաջակցեմ նրանց և  թիկունք կկանգնեմ նրանց: Եթե ուզում ենք լինենք արժեքահենք, նախ հոգևոր կենտրոնի արժեքները պիտի ազատագրենք  պղծությունից և այս ճանապարհին ես առաջնորդությունը ստանձնում եմ, ուրիշ ճանապարհ չկա, այդ հարցը պետք է լուծվի»,- ընդգծեց Փաշինյանը:   

10 Սեպտեմբեր, 2025 18:28
Վեր