Մոսկվան սպառնալիքներ չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին շարունակական անդամակցության համար Zarkerak - Մոսկվան սպառնալիքներ չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին շարունակական անդամակցության համար
Zarkerak Zarkerak - Մոսկվան սպառնալիքներ չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին շարունակական անդամակցության համար
Մոսկվան սպառնալիքներ չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին շարունակական անդամակցության համար

Մոսկվան սպառնալիքներ չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին շարունակական անդամակցության համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի՝ ԱՊՀ-ում շարունակական անդամակցության համար որևէ սպառնալիքի առկայությունը, մատնանշել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը:

«Ումի՞ց սպառնալիքներ։ Ո՞ւմ համար և ո՞ւմից։ Իրականում, ԱՊՀ-ին անդամակցությունը կամավոր է։ Ես չգիտեմ, թե որտեղից է  ծագում «սպառնալիք» բառը։ Դա պետությունների ազատ միավորում է։ Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը դրական գործոն կլինի ԱՊՀ-ում հետագա մասնակցության համար»,- ասել է նա։

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարի խոսքով, երկու երկրները բավականին հաճախ են միանում տարբեր մակարդակներում ընդունված համատեղ հայտարարություններին և փաստաթղթերին։

11 Սեպտեմբեր, 2025 16:53
Վեր