Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ կա երկու տուժած Zarkerak - Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ կա երկու տուժած
Zarkerak Zarkerak - Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ կա երկու տուժած
Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ կա երկու տուժած

Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ կա երկու տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 04։34-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արգավանդ գյուղի նախկին ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Արգավանդ գյուղի Երևանյան խճուղում «Hongqi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը․ սյունն ընկել է երթևեկելի հատված՝ փակելով այն։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ 

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն։

12 Սեպտեմբեր, 2025 10:18
Վեր