Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ նիստ կնախաձեռնի Zarkerak - Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ նիստ կնախաձեռնի
Zarkerak Zarkerak - Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ նիստ կնախաձեռնի
Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ նիստ կնախաձեռնի

Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ նիստ կնախաձեռնի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնելու:

 

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը:

 

«Սիրելի գյումրեցիներ, հաշվի առնելով ձեր բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները` կապված «Գյումրու օր» տոնակատարության չեղարկման հետ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ:

 

Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու:

 

Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»,- ասվում է գրառման մեջ:

 

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստում Վարդան Ղուկասյանի առաջարկով օրակարգից հանվել է «Գյումրու օր» տոնակատարության կազմակերպման և անցկացման վերաբերյալ հարցը:

17 Սեպտեմբեր, 2025 11:57
Վեր