3 հարցադրում՝ Խաչատուր Սուքիասյանից (տեսանյութ) Zarkerak - 3 հարցադրում՝ Խաչատուր Սուքիասյանից (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - 3 հարցադրում՝ Խաչատուր Սուքիասյանից (տեսանյութ)
3 հարցադրում՝ Խաչատուր Սուքիասյանից (տեսանյութ)

3 հարցադրում՝ Խաչատուր Սուքիասյանից (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության առաջարկությունը ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես՝ օրենսգրքի 123-րդ  հոդվածի կարգավորումները թույլ են տալիս գրադարաններին, թանգարաններին,  հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակրեպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելին քան հարկային տարվա համար  համախառն եկամտի 0,25 տոկոսը նվազեցնել շահութահարկով՝ հարկման բազային որոշման նպատակով,  առաջակվում է շեմն ավելացնել 10 անգամ՝  դարձնելով 2,5 տոկոս: 

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը  այս առաջարկի վերաբերյալ երեք հարցադրում ներկայացրեց.«Մշակութային կառույցները մտնու՞մ են այդ ցանկի մեջ, թե՞ ոչ՝ օրինակ Սիմֆոնիկ նվագախումը, կամ մի կոմպոզիտոր, որը երգ է գրում: Խոսում ես հասույթի մասին, եթե ինքը գումար է փոխանցում, հետո տարեվերջին պետք է շահութահարկ տա,  ինչ հաշվարկի արդյունքում է դա տեղի ունենալու, երբ ֆիզիկական անձը բոլոր հարկերը վճարել է, իր վերջնական արդյունքը իր աշխատավարձից կամ եկամտի՞ց է  վճարում, այդ դեպքում ինչ է լինում. ֆիզիկական անձ է, եկամտահարկը վճարել է, ունի օգուտ, ուզում է բարեգործություն անել,  բարեգործական  հիմնադրամի ինստիտուցիոնալ նշանակությունը՝ այդ գումարները տարբեր տեղերից գալիս է»: 

Մանրամասները՝ տեսանյութում. 

 

30 Սեպտեմբեր, 2025 17:32
Վեր