Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2024-ին մոտ 50 հազար շահառու ենք ունեցել, այս տարի արդեն 62 հազար, շահառուների թվաքանակի աճով պայմանավորված տարվա ընթացքում անհրաժեշտություն է եղել գումարների միջեռամսյակային վերաբաշխումներ անել: 2025-ի բյուջեով 84 միլիարդ ենք նախատեսած եղել , դրանից արդեն անցած ամիսներին 70 միլիարդ ծախսել ենք, 70 միլիարդն ավելի մեծ է, քան անցած ամբողջ տարվա ընթացքում: Անհրաժեշտություն կա ևս 12,6 միլիարդով ավելացնել մեր տարեկան ծրագիրը, տարվա ընթացքում կհասնի 100 միլիարդի, այսպիսի աճ չի գրանցվել ծրագրի մեկնարկից ի վեր»,- հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի գծով միջոցառմանմ անդրադառնալիս կառավարության նիստում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, արդյոք ծրագիրը Երևանից դուրս գալուց հետո շինարարության ոլորտում ակտիվության նվազում նկատվել է: ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ առաջիկա 1-2 տարին չեն նվազի ծավալները, շինարարությունը մինչև 2025-ը կենտրոնացած էր Երևանում, հիմա դիվերսիֆիկանում է:
«Մի բան է Երևանին կպած մարզերը, մի բան է Երևանի և այդ մարզերի սահմանը, Երևանին կպած մարզերի կառուցապատման խթանման գործիքը մտածելու բան է: Չպետք է ունենանք մի իրավիճակ, որի արդյունքում ոչ թե մարզերի քաղաքների կառուցապատումն է զարգանում, այլ Երևանի սահմանագիծը»,- նշեց Գրիգորյանը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ 2027-ից մերձերևանյան մարզերից էլ է դուրս գալու ծրագիրը, և շարունակելու է գործել միայն սահմանամերձ մարզերում:


