Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Երեկ կարևորագույն հայտարարություն ընդունեց ԱԺ-ն՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ, ինչով ՀՀ ԱԺ-ն կարևորում է օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը և աջակցում է ամրագրված պայմանավորվածություններին և ԱԺ-ն իր լիազորությունների տիրույթում ամեն բան անելու է, որպեսզի խաղաղության գործընթացը հաջողությամբ պսակվի»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ընդդիմության բացակայությանը՝ Հովհաննիսյանը նշեց. «Հայտարարության քննարկմանը և քվերակությանը չի մասնակցել խորհրդարանական ընդդիմությունը, ընդդիմությունը փախել է դահլիճից դրա նախորդ հարցի քննարկման և քվերակության պահին, իսկ նախորդ հարցը կիբեռանվտանգության մասին օրենքն էր: Ընդդիմությունը գնաց և չվերադարձավ դահլիճ, որպեսզի չմասնակցի ՀՀ-ի համար կարևոր այս իրադարձության վերաբերյալ հայտարարության քննարկմանը»:


