Հայաստան-Ղազախստան կրթամշակութային կապերը՝ հանդիպման առանցքում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է դեսպան Իմանբաևին Zarkerak - Հայաստան-Ղազախստան կրթամշակութային կապերը՝ հանդիպման առանցքում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է դեսպան Իմանբաևին
Zarkerak Zarkerak - Հայաստան-Ղազախստան կրթամշակութային կապերը՝ հանդիպման առանցքում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է դեսպան Իմանբաևին
Հայաստան-Ղազախստան կրթամշակութային կապերը՝ հանդիպման առանցքում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է դեսպան Իմանբաևին

Հայաստան-Ղազախստան կրթամշակութային կապերը՝ հանդիպման առանցքում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է դեսպան Իմանբաևին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը հաջողությամբ ծավալվում է տարբեր ուղղություններով՝ ընդգրկելով թե՛ կրթությունը, թե՛ մշակույթը:

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է մշակույթի ոլորտում ծրագրային նոր նախաձեռնություններով, նոր հարթակներ և հնարավորություններ ստեղծելով՝ երկու պետությունների երիտասարդների միջև շփումները խորացնելու հանգամանքը:

558443425_1124872543168292_6222273589637222896_n.jpg (1.46 MB)

Կողմերն առանձնակի արժևորել են 2024 թ. Ղազախստանի Հանրապետության նախագահի այցը Հայաստան, ինչպես նաև Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի և Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի անցկացումը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի այցը Հայաստան՝ որպես երկու երկրների մշակութային առանձնահատկությունները բացահայտելու և ճանաչելու հնարավորություն:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ազգային գրադարանի հետ հուշագրի ստորագրմամբ նոր ծրագրերի իրականացումը: Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև միջթանգարանային համագործակցությունը՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությամբ:

Կողմերը քննարկել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համալսարանների միջև համագործակցության կարևորությունը, կրթաթոշակային տեղերի սահմանումը, ուսանողների փոխանակման ծրագրերը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք «Ակադեմիական քաղաք. միջազգային գիտելիքների ֆորում» միջոցառմանն ակնկալվում է նաև Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար Սայասատ Նուրբեկի մասնակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

04 Հոկտեմբեր, 2025 01:39
Վեր