Մոսկվան իր ազդեցությունը Հայաստանում հաստատել է նաև «տեղական վասալներով» Zarkerak - Մոսկվան իր ազդեցությունը Հայաստանում հաստատել է նաև «տեղական վասալներով»
Zarkerak Zarkerak - Մոսկվան իր ազդեցությունը Հայաստանում հաստատել է նաև «տեղական վասալներով»
Մոսկվան իր ազդեցությունը Հայաստանում հաստատել է նաև «տեղական վասալներով»

Մոսկվան իր ազդեցությունը Հայաստանում հաստատել է նաև «տեղական վասալներով»

Հայաստանում միշտ գտնվել են քաղաքական ուժեր, շրջանակներ ու դերակատարներ, որոնք ավելի շատ ծառայել են ռուսական շահերին, քան՝ հայ ժողովրդի։ Եվ այս իրողությունն այսօր ավելի ակնհայտ է, քան երբևէ։  Մոսկվան իր ազդեցությունը Հայաստանում հաստատել է ոչ միայն ռազմաբազայով, գազային մենաշնորհով կամ ԵԱՏՄ-ի պարտադրանքով, այլ նաև «տեղական վասալներով»։  Հայաստանում ռուսամետ ուժերը ներկայացնում են քաղաքականության այն սեգմենտը, որը ապագայի փոխարեն քարոզում է վախ։ Նրանք չեն խոսում անկախությունից, ինքնիշխանությունից կամ ժողովրդավարական վերափոխումներից։ Փոխարենը՝ քարոզում են «ռուսը մեզ կպաշտպանի», «Արևմուտքը մեր թշնամին է», «արևմտյան արժեքները կործանում են մեզ» հին ու մաշված թեզերը։  

Սրանք այն ուժերն են, որոնք Ռուսաստանին տեսնում են ոչ թե որպես գործընկեր, այլ որպես «տեր»։ Ռուսաստանը Հայաստանում խոսում է ոչ թե բաց քաղաքական շահերի լեզվով, այլ սիրո, եղբայրության և դարավոր կապերի կեղծ բառապաշարով։ Այդ բառապաշարը դարձրել է քաղաքական շղարշ՝ թաքցնելու իրականությունը։  

Ռուսական շահերի սպասարկումը Հայաստանում դրսևորվում է ոչ միայն քաղաքական դաշտում, այլ՝ լրատվամիջոցներում, փորձագետական հարթակներում, նույնիսկ կրթական  շրջանակներում։  Լրատվական հարթակներ կան, որոնք բացահայտ կերպով վերարտադրում են Կրեմլի նարատիվները։ Այս քարոզչությունը տարիներ շարունակ խեղել է հանրային կարծիքը։ Սա ուղղակի ազդեցություն չէ, սա հոգեբանական գաղութացում է։  

Մեր տարածաշրջանում Ռուսաստանը մշտապես գործել է միայն իր շահերից ելնելով՝ լինի դա Ադրբեջանին զենք վաճառելը, թե՝ Հայաստանին ճնշելն ու վախեցնելը։ Եվ այդ քաղաքականությունը հնարավոր է դարձել Հայաստանում բովանդակազուրկ, հնազանդ, հաճախ նաև կոռումպացված ռուսամետ ուժերի միջոցով։  

Հասարակությունը պետք է իմանա որ ուժերն են իրականում ներկայացնում Հայաստանի շահը, և որոնք են Մոսկվայի կցորդները։ Ժողովրդավարական Հայաստանը պետք է ունենա ինքնուրույն քաղաքական ուղի, անվտանգային հենարաններ ու բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Անկախությունը չի նշանակում միայն տարածք ու դրոշ ունենալ։ Անկախությունը՝ որոշումների ինքնուրույնությունն է։  Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

06 Հոկտեմբեր, 2025 13:13
Վեր