Աղանդների ղեկավարները վաճառում են մանիպուլյացիաներ՝ մարդուն մոլորության մեջ գցելու համար․ հոգեբան Zarkerak - Աղանդների ղեկավարները վաճառում են մանիպուլյացիաներ՝ մարդուն մոլորության մեջ գցելու համար․ հոգեբան
Zarkerak Zarkerak - Աղանդների ղեկավարները վաճառում են մանիպուլյացիաներ՝ մարդուն մոլորության մեջ գցելու համար․ հոգեբան
Աղանդների ղեկավարները վաճառում են մանիպուլյացիաներ՝ մարդուն մոլորության մեջ գցելու համար․ հոգեբան

Աղանդների ղեկավարները վաճառում են մանիպուլյացիաներ՝ մարդուն մոլորության մեջ գցելու համար․ հոգեբան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Դեստրուկտիվ կրոնական կազմակերպությունների հետևորդների կյանքն ավելի ծանր է, քան սովորական մարդկանց. շատ դժվար է, երբ քեզ մանիպուլացնում են «Աստծո կամքով»: Օրինակ՝ դու հացի փող չունես, քեզ ասում են՝ ուրեմն լավ չես աղոթել, դրա համար Աստված չի տվել՝ ձևավորելով մեղավորության զգացում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն Արմինե Ավագյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում քայքայիչ աղանդների գործունությանը: Նրա կարծիքով՝ շատ կարևոր է հասկանալ՝ որտեղ է սահմանը, երբ առողջ հավատը վերափոխվում է տոքսիկի:

Ով կարող է դառնալ աղանդի պոտենցիալ հետևորդ, ըստ մասնագետի սրանք մի քանի տեսակ մարդիկ են.«Կրոնական կազմակերպության անդամակցությունը բավարարում է տարբեր պահանջմունքներ, օրինակ՝ պատկանելիության: Իսկ դա նյութականից բարձր պահանջմունք է և ժամանակի ընթացքում  հետևորդները վախենում են կորցնել իրենց պատկանելիությունըԿամ երբ անձը լավ  հասունացած չէ՝ անկախ տարիքից,  չի կարող վերցնել իր վրա պատասխանատվություն իր կյանքի, իր արարքների համար, փնտրում է հեղինակություններ, մետաֆորիկ լեզվով ասած «ծնողներ», որ իրեն կասեն՝ ոնց անի, կմխիթարեն»: 

Մինչ քայքայիչ աղանդը կանցնի գործի՝ մեկուսացնելով  հետևորդին իր միջավայրից, վերահսկելով վարքն ու միտքը, ֆինանսապես շահագործելով, վախի մթնոլորտում պահելով, նախ պետք է նրան որոշակի գործիքներով դարձնել իրենցից մեկը.«Աղանդները սկզբում   կատարում են սիրո ռմբակոծություն, սա տեխնիկա է.  գալիս են , ասում են ինչ լավ է,  որ եկար, դու ընտրյալ ես, դու Աստծո սիրեցյալն ես, և մարդու պահանջմունքը լինել նկատված, սիրված  բավարարվում է: Տոքսիկությունը նրանում է, որ դա իրականում անկեղծ չէ և մարդը միառժամանակ հետո սկսում է  կոտրվել  և հիասթափվել»:

«Ինչ են ասում այս դեպքում իրեն, ասում են՝ դու հիասթափվում ես Աստծուց, ամեն ինչի մեջ Աստված են մտցնում, դժվարության ժամանակ ասում են՝ համբերատար պետք է լինես, սա քո մեղքերի համար է, մարդուն ներշնչում են մեղքի զգացողություն»:

Մասնագետի խոսքով, աղանդները կիրառում են  որոշակի հոգեբանական հնարքներ, որոնք անպայման մարդկանց ինչ-որ պահանջմունք բավարարում են: Ընդ որում, այդ պահանջմունքը հնարավոր է Հայ Առաքելական եկեղեցին չի բավարարում, հոգեխնամությամբ չի զբաղվում, այդ պատճառով ուրիշ կազմակերպություններ ավելի գրագետ են կազմակերպում իրենց աշխատանքը՝  գրավելով մարդկանց. «Աղանդների ղեկավարներն էլ վաճառում են մանիպուլյացիաներ՝ յուրաքանչյուր կրոնական հաստատություն ունի այդ զենքը՝ մարդուն մոլորության մեջ գցելու, տեխնոլոգիաները միանշանակ  ներազդեցություն ունենում են մարդու հոգեկան աշխարհի վրա: Օրինակ հանդիպումների ժամանակ հնչող երգերը  բերում են  որոշակի տրանսային վիճակի, որը հեշտացնում է քարոզչությունն ընդունելու էֆեկտը՝  առաջին հերթին ներշնչանքի միջոցով»,- բացատրեց Ավագյանը: 

Ըստ հոգեբանի, թեև  դրսից աղանդը քայքայիչ է թվում, բայց մարդը կարող է իրեն ներշնչել, որ այնտեղ իր ինչ-որ հարց լուծվեց.«Խոսում ենք պլացեբոյի էֆեկտի մասին: Կան աղանդներ, որոնք օգտագործում են տնային խմբակներ,  մի քանի հոգով հավաքվում են տներում, ընդ որում հյուրասիրությունը կազմակերպում են իրենց ուժերով, չեն ֆինանսավորվում, երգեցողությունից, աղոթքից հետո սկսում են կիսվել իրենց խնդիրներով,  իրենց զգում են լսված, նկատված՝  ստանալով թեթևություն, ինչն ուղեկցվում է համոզմունքով, որ Աստված կօգնի, Աստված քեզ հետ է, ամեն ինչ  լավ կավարտվի»: 

Մասնագետի խոսքով, անգամ հիասթափության դեպքում, աղանդում պահում է վախը, քան օրինակ շահը.«Նյութական աջակցությունն այնքան մեծ չէ, որ օրինակ դա մոտիվացնի մնալ, կարող է ինչ-որ նվեր տան տոներին: Հակառակն ավելի հնարավոր է, իրենք ուզենան օգնել իրենց քույրերին և եղբայրներին՝ օտարի և յուրայինի սկզբունքով: Անգամ կան դեպքեր, երբ մարդն իր տունն է տալիս կրոնական կազմակերպությանը» :

Արմինե Ավագյանի դիտարկմամբ, հոգեբանի համար էլ դժվար է աշխատել քայքայիչ աղանդներից տուժած մարդու հետ, քանի որ գործ ունի ուղեղը լվանալու աստիճան կարծրացած համոզմունքների հետ. «Պետք է անպայման փաստեր բերել, որ այդ մարդը հիասթափվի, որ կտրվի: Մեղքի զգացումը և վախն է  պահում, Աստծո աղավաղված  երկյուղը, և Աստծուն կոնկրետ որևէ կազմակերպության հետ կապելը»:

 

Մարիամ Մկրտչյան 

14 Հոկտեմբեր, 2025 11:41
Վեր