Ճանաչողական այցով ԱԺ-ում հյուրընկալվել են մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Zarkerak - Ճանաչողական այցով ԱԺ-ում հյուրընկալվել են մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
Zarkerak Zarkerak - Ճանաչողական այցով ԱԺ-ում հյուրընկալվել են մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
Ճանաչողական այցով ԱԺ-ում հյուրընկալվել են մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով ԱԺ-ում հյուրընկալվել են մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այս շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի Վերժինե Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները հանդիպել ու զրուցել են պատգամավոր Տիգրան Պարսիլյանի հետ:

Խորհրդարանական Լիլիթ Մինասյանը հյուրընկալել է «Երիտասարդ սերունդ» ՀԿ-ի կողմից կազմակերպվող Erasmus+ վերապատրաստման դասընթացի մասնակիցներին:

Արագածոտնի մարզի Կարինի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ «Բաց դաս» է անցկացրել պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Խորհրդարանական Սերգեյ Բագրատյանը զրուցել է Կոտայքի մարզի Գետարգելի հիմնական դպրոցի սաների հետ:

Օրենսդիրները պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերել են պատգամավորի գործունեությանը, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայաստանի տնտեսության զարգացմանը, անվտանգային խնդիրներին, մարզերում իրականացվող երիտասարդական ծրագրերին, դասագրքերում առկա արագ արձագանքի (QR) կոդերի միջոցով դասապրոցեսների իրականացմանը։

Այցի շրջանակում հյուրերը եղել են Ազգային ժողովի գրադարանում ու թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:

12 Հոկտեմբեր, 2025 17:53
Վեր