Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Հայաստան Zarkerak - Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Հայաստան
Zarkerak Zarkerak - Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Հայաստան
Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Հայաստան

Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Հայաստան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այս գիշեր Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Հայաստան:

Հիշեցնենք՝ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձել է ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն:

Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել էր 187 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը աշխարհի առաջնությունում 4-րդն է:

Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող է մասնակցել: Նա չի բարձրացրել 185 կգ ու 187 կգ: Մարտիրոսյանը չի մասնակցել հրում վարժությանը:

 

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը կանանց 77 կգ քաշային ծանրորդների B ենթախմբում` պոկել էր 100 կգ և հրել 130 կգ: Երկամարտում նա հավաքել է 230 կգ: Այս ենթախմբում Ամրոյանը 4-րդն է:

 

88 կգ քաշային ծանրորդների պայքարում Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 160 կգ և այս վարժությունում մեր ծանրորդը 7-րդն էր:

 

71 կգ քաշային Գոռ Սակահյանը դարձել էր պոկում վարժության փոխչեմպիոն: Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրել էր 150 կգ ու 154 կգ: 

 

13 Հոկտեմբեր, 2025 10:56
Վեր