ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են ՌԴ դաշնային մաքսային ծառայությունում Zarkerak - ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են ՌԴ դաշնային մաքսային ծառայությունում
Zarkerak Zarkerak - ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են ՌԴ դաշնային մաքսային ծառայությունում
ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են ՌԴ դաշնային մաքսային ծառայությունում

ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են ՌԴ դաշնային մաքսային ծառայությունում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժին-կենտրոնի աշխատակիցները մասնակցել են հնգօրյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացին՝ ՌԴ դաշնային մաքսային ծառայության Շերեմետևոյի մաքսատանը։ Դասընթացը կազմակերպվել է փորձի փոխանակման և ձեռք բերված հմտությունները ՀՀ մաքսային համակարգում կիրառելու նպատակով։

Դասընթացի հիմնական թեման միջազգային օդանավակայաններում ծառայողական շների օգնությամբ մեծ քանակությամբ արժույթի հայտնաբերումն էր։ Դասընթացի ընթացքում ՊԵԿ շնագիտական բաժին-կենտրոնի մասնագետները ոչ միայն ձեռք են բերել տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն են ունեցել հետևելու ռուսաստանյան շնագետների գործնական աշխատանքին՝ «կանաչ» և «կարմիր» մաքսային հսկողության գոտիներում։

Միջոցառումը կարևոր ներդրում էր երկու կողմերի մասնագիտական համագործակցության խորացման և արդյունավետ փորձի փոխանակման գործում։

13 Հոկտեմբեր, 2025 13:30
Վեր