«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարը ճանաչվել է երկրորդ լավագույն C դասի տաղավար Zarkerak - «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարը ճանաչվել է երկրորդ լավագույն C դասի տաղավար
Zarkerak Zarkerak - «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարը ճանաչվել է երկրորդ լավագույն C դասի տաղավար
«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարը ճանաչվել է երկրորդ լավագույն C դասի տաղավար

«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարը ճանաչվել է երկրորդ լավագույն C դասի տաղավար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի փակմանն ընդառաջ անց է կացվել միջազգային ամենամեծ ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Մրցանակաբաշխությանը Հայաստանի ազգային տաղավարը Միջազգային ցուցահանդեսների բյուրոյի կողմից ճանաչվել է երկրորդ լավագույն C դասի տաղավարը՝ «ցուցադրություն և դիզայն» անվանակարգում։

 

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է միջազգային մասնակիցների շրջանում յուրաքանչյուր հինգ տարին մեկ, և բյուրոյի անկախ ժյուրին 6 ամիս շարունակ գնահատում է միջազգային տաղավարներն ըստ ներկայացված գոտիների երկու հիմնական անվանակարգերում՝ «խորագրի զարգացում» և «ցուցադրություն և դիզայն»:

 

2025 թվականին Համաշխարհային ցուցահանդեսն անց է կացվում ապրիլի 13-ից հոկտեմբերի 13-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում:

 

Հայաստանը 2025 թվականի համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով տաղավարով, որտեղ ներկայացված են Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունն ու նորարարական ներուժը։

13 Հոկտեմբեր, 2025 14:18
Վեր