Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:
Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
«Քրեական վարույթի շրջանակներում անձը հարցաքննվել է»,- ասել են ՔԿ-ից:
Հկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվել է, 1 ամսով էլ՝ դիվանապետը:
Գործողություններն արվել են «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդման հիման վրա:


