Քիչ է մնացել, էլի Տեր Արամ կասեք և դուք ապագայում չեք զղջա ձեր արածի համար․ Տեր Արամ Zarkerak - Քիչ է մնացել, էլի Տեր Արամ կասեք և դուք ապագայում չեք զղջա ձեր արածի համար․ Տեր Արամ
Zarkerak Zarkerak - Քիչ է մնացել, էլի Տեր Արամ կասեք և դուք ապագայում չեք զղջա ձեր արածի համար․ Տեր Արամ
Քիչ է մնացել, էլի Տեր Արամ կասեք և դուք ապագայում չեք զղջա ձեր արածի համար․ Տեր Արամ

Քիչ է մնացել, էլի Տեր Արամ կասեք և դուք ապագայում չեք զղջա ձեր արածի համար․ Տեր Արամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տեր Արամը, որը Հովհաննավանքում պատարագ է մատուցել, ավարտին օրհնություն է տվել մարդկանց:

«Երբ ողորմությանդ փառքի ճառագայթները ծագեն, մեղքերը կհալչեն, դևերը կհալածվեն, հանցանքները կջնջվեն։ Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, կմեղմանան ցավերն ու վերքերը կառողջանան»,- ասել է նա: 

Նրա  խոսքով՝ Աստծո զորությունը վերացնում է խավարը, տագնապը և հուսահատությունը՝ մարդկությանը պարգևելով խաղաղություն ու նոր հույս․ «Երբ Աստծո լույսը ծագում է, խավարը փարատվում է, չարիքը՝ մարում, և Քրիստոսի ձեռքը սկսում է թագավորել ամեն ինչի մեջ»,- նշել է նա։

Խոսքի ավարտին կարգալույծ քահանան աղոթել է ժողովրդի և հայրենիքի խաղաղության համար՝ ընդգծելով, որ Աստծո ողորմությունն ու հավատքը պետք է լինեն բոլորիս պահպանության հիմքը:

«Սիրելիներս, այս աղոթքը արել եմ բոլորիդ համար։ Աստված լինի մեր օգնականը։ Քիչ է մնացել, էլի Տեր Արամ կասեք և դուք ապագայում չեք զղջա ձեր արածի համար։ Թող Քրիստոս պահի և պաշտպանի բոլորիս»,- նշել է Տեր Արամը:

26 Հոկտեմբեր, 2025 14:34
Վեր