Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայ Եկեղեցու շուրջ ծավալվող վերջին զարգացումները փաստորեն իրենց դրական արդյունքն են տվել։ Հայտնի բացահայտումները սառը ցնցուղ են դարձել բարձրաստիճան եկեղեցականների համար, որից հետո մի խումբ արժանապատիվ և հավատացյալների հարգանքը վայելող եպիսկոպոսներ նախաձեռնել են միասնական հայտարարություն ստորագրել և դիմել Ազգային եկեղեցական ժողովին և հանրությանը։
Հայտարարության նախագիծը, որը մոտ օրերս կստորագրվի և կհրապարակվի ներկայացնում ենք ստորև.
ՆԱԽԱԳԻԾ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Ընդառաջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի և համազգային արդարացի պահանջին` Ազգային Եկեղեցական Ժողովի բարձր և անբեկանելի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գարեգին Բ Կաթողիկոսը։
Սույն անբեկանելի տնօրինության համար հիմք են ծառայել.
- 1. Աշխարհասփյուռ հայ հավատացյալների դժգոհությունները՝ վերջինիս անուղղելի, հակականոնական և հակաեկեղեցական ընթացքի վերաբերյալ։
- 2. Կուսակրոնության ուխտի բացահայտ խախտումը, կին և դուստր ունենալը, հակառակ կուսակրոնության ուխտի` փաստացի ամուսնական կյանքով ապրելը։
- 3. Համաքրիստոնեական և համազգային Սրբություն համարվող Սուրբ Գեղարդի օտարումը, Սուրբ Գեղարդից մասունքի ռուս աշխարհիկ պաշտոնյային փոխանցումը։
- 4. Մասունքների, ձեռագրերի և սրբազան այլ առարկաների փաստացի առուվաճառքով զբաղվելը։
- 5. Եկեղեցու ներսում փաստացի մեղքի և հանցանքի խրախուսումը և բացահայտ կանոնազանց եկեղեցականներին բարձր պաշտոնների առաջադրելը։
- 6. Գումարի շահագրգռությամբ եպիսկոպոսական ձեռնադրության արժանացնելը (սիմոնականություն)։
- 7. Եկեղեցու կադրային քաղաքականությունը համագյուղացիական և քրեաօլիգարխիկ հարաբերությունների շրջանակներում կազմակերպելը։
- 8. Հայ ժողովրդի հոգևոր խնամքի փաստացի տապալումը, հայկական տարբեր համայնքներում հոգևոր կարիքների չփաստագրումն ու չգնահատումը, Սուրբ Ավետարանի, հոգևոր-քրիստոնեական արժեքների քարոզչության ծրագիր չունենալը և կանոնակարգված կերպով չիրականացնելը։
- 9. Հայ, միջազգային և միջեկեղեցական շրջանակներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության վրա բացասական ազդեցություն ունենալը (օրինակ Վրաց ուղղափառ եկեղեցում)։
- 10. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում մեծաթիվ կալվածքների և տարածքների կորստի ցավալի փաստը։
- 11. Գահակալության 26 տարիներին Հովվապետական այցելությունների և դրանց միջոցով հայ հավատացյալների խնամքի կազմակերպման ակնհայտ տապալումը (կան Թեմեր, որտեղ դեռ գեթ մեկ այցելություն չի կազմակերպել)։
- 12. Եկեղեցական բարձր պաշտոնները ազգականներին և համագյուղացիներին վստահելը։
- 13. Եկեղեցականներին բռնաճնշումների ենթարկելը։
- 14. Եկեղեցական կարգի տապալումը, բարձրաստիճան եկեղեցականների կանոնական իրավունքների սահմանափակումները։
- 15. Եկեղեցականներին քաղաքական և քրեական գործողություններին մասնակցելու հարկադրանքներ իրականացնելը։
- 16. Հայ ժողովրդի կարիքներին, խնդիրներին և անհրաժեշտություններին, ինչպես նաև կարևորագույն իրադարձություններին անհաղորդ լինելը, տարիներ շարունակ ՀՀ-ում մարդկային իրավունքների բացահայտ խախտումներին և ապօրինություններին համարժեք չարձագանքելը։
- 17. Ապօրինի կարգալուծություններով` եկեղեցականների իրավունքների ոտնահարումը։
- 18. Ճեմարանների ուսանողների անհարկի և անհիմն հեռացումները։
- 19. Հոգևոր քրիստոնեական կյանքին ակնհայտ հակոտնյա կենցաղավարությունը։
- 20. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետությանը, դավանանքին և նույնիսկ հոգևոր տարրական գիտելիքներին չտիրապետելը։
- 21. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինստիտուցիոնալ կառույցների կազմաքանդումն ու զրոյացումը։
- 22. Գործող հոգևորականների նկատմամբ ստահոդ, վարկաբեկիչ նյութերի պատրաստումը, պարսավագրերի և բամբասանքների տարածումը։
- 23. Բարձրաստիճան եկեղեցականներին կեղծ հավատարմագրերի և ղազագրերի ստորագրման պարտադրանքները։
- 24. Կարգազանց եկեղեցականների զանցանքները ծածկելը, և դրանցով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության անկման պատճառ լինելը (օֆշոր)։
- 25. Որպես նվիրատվություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հանձնված դրամական միջոցների յուրացումը։
- 26. Եկեղեցականների կենցաղային մինիմալ պայմանների ապահովման մասին հոգ չտանելը։
- 27. Բացահայտ ապազգային գործունեություն ծավալելը։
- 28. Օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հակահայաստանյան գործունեության համար հավաքագրված հավատարիմ և նվիրյալ «շարքային» գործակալ լինելը։
- 29. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների կողմից իրականացվող ՀՀ օրինական իշխանության դեմ հակակառավարական ցույցեր և ռազմական հեղաշրջման կոչեր հանդուրժելը և փաստացի խրախուսելը։
- 30. Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրում փողերի լվացման և կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինելը։
- 31. Քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով հիվանդությունը պատրվակ բերելով երկրից ԱՄՆ փախուստի բեմադրության փորձի կազմակերպումը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Կտրիճ Ներսիսյան ավազանի անունով: