Ծեծկռտուք Արմավիրի մարզում․ 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել Zarkerak - Ծեծկռտուք Արմավիրի մարզում․ 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել
Zarkerak Zarkerak - Ծեծկռտուք Արմավիրի մարզում․ 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել
Ծեծկռտուք Արմավիրի մարզում․ 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել

Ծեծկռտուք Արմավիրի մարզում․ 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 19-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա մի կին և հայտնել, որ իր ամուսնուն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Գ․ Մ․-ին, 15 հոգով, իր երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին Գ․ Մ․-ն հայտնել է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Թաիրով գյուղի Լեոյի փողոցում իրեն են մոտեցել անհայտ անձինք՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններիս պահանջով նա նստել է ավտոմեքենան, որից հետո իրեն տեղափոխել են Լեոյի փողոցի հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ ծեծի են ենթարկել՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ․  Մ․-ին ծեծի ենթարկած անձինք են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Կարեն Ղ․-ն, 36-ամյա Շավարշ Փ․-ն և Երևանի բնակիչ, 30-ամյա Օնիկ Մ․-ն։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

25 Հուլիս, 2026 21:31
Վեր