Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ Zarkerak - Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ
Zarkerak Zarkerak - Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայում և Իսպանիայում վերահսկողությունից դուրս եկած անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 250000 մարդ՝ հայտարարել են երկու երկրի իշխանությունները շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին։

Ֆրանսիայի հարավարևմտյան ափին մոլեգնող հրդեհները շարժվում են դեպի Բորդո։ Կառավարությունը հայտարարել է տարածաշրջանից 197000 մարդու տարհանման մասին։ X հարթակում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն գրել է, որ Ժիրոնդ դեպարտամենտում փրկարարները բախվել են այսպես կոչված «կոնվեկտիվ հրդեհի»՝ բնական երևույթի, որը առաջացնում է քամու հոսանքներ, արագացնում է հրդեհի տարածումը և կարող է հանկարծակի փոխել ուղղությունը։ «Քաղաքացիական պաշտպանության մասնագետները երբեք նման երևույթի չեն հանդիպել»,- նշել է Ֆրանսիայի վարչապետը։

Փրկարարներից բացի, իշխանությունները հրդեհների վերացման գործում ներգրավել են ավելի քան 500 զինծառայողի: Շուտով նրանց կմիանա ևս 500 զինվորական՝ հայտնել է Ֆրանսիայի վարչապետը:

Իսպանիայում հրդեհներն արդեն ոչնչացրել են 130000 հեկտար անտառ՝ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Նրա խոսքով՝ շաբաթ օրը եղանակային պայմանների բարելավումը հրշեջների համար «հնարավորության պատուհան» է ստեղծել` իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար, սակայն դրա զարգացումը մնում է անկանխատեսելի։ Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մադրիդից արևմուտք գտնվող գյուղերից ընդհանուր առմամբ 70000 մարդ է տարհանվել։

Հրդեհաշիջման աշխատանքներին օգնում են նաև եվրոպական մյուս երկրները՝ Իտալիան, Հունաստանը, Նիդերլանդները, Պորտուգալիան, Խորվաթիան, Չեխիան և Սլովակիան։

25 Հուլիս, 2026 21:17
Վեր