Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա Zarkerak - Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա
Zarkerak Zarkerak - Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայով։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նոր մեքենաները պատրաստված են բարձր ամրության պողպատից և համալրված են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։

Առաջին անգամ Երևանի աղբատար մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ, որը վարորդին ապահովում է ամբողջական տեսանելիություն և բարձրացնում աշխատանքի անվտանգությունը։

Մեքենաները նաև հագեցած են ներկառուցված կշեռքով, որի շնորհիվ վարորդը կարող է իրական ժամանակում վերահսկել մեքենայի ծանրաբեռնվածությունը:

25 Հուլիս, 2026 12:41
Վեր