Վրաստանը էլեկտրաէներգիայի անջատումների հարցով հետաքննություն է սկսել Zarkerak - Վրաստանը էլեկտրաէներգիայի անջատումների հարցով հետաքննություն է սկսել
Zarkerak Zarkerak - Վրաստանը էլեկտրաէներգիայի անջատումների հարցով հետաքննություն է սկսել
Վրաստանը էլեկտրաէներգիայի անջատումների հարցով հետաքննություն է սկսել

Վրաստանը էլեկտրաէներգիայի անջատումների հարցով հետաքննություն է սկսել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հուլիսի 24-ին և 25-ին երկրում տեղի ունեցած էլեկտրականության զանգվածային վթարային անջատման փաստերի կապակցությամբ հետաքննություն է սկսել սաբոտաժի հոդվածով:

Շաբաթ՝ Թբիլիսիի ժամանակով մոտավորապես ժամը 8:00-ին, ամբողջ Վրաստանը հոսանքազրկվել էր, ինչի հետևանքով, ըստ տեղեկությունների, դադարեցվել էր Վրացական երկաթուղիների և Թբիլիսիի մետրոյի երթևեկությունը։

Ավելի ուշ «Վրաստանի պետական էլեկտրաէներգետիկ համակարգ» ընկերությունը հայտարարել է, որ էլեկտրաէներգիան վերականգնվել է, և անջատման պատճառը հետաքննվում է։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրագրողների հետ զրույցում անսովոր է համարել երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման փաստը և հույս է հայտնել, որ բոլոր մանրամասները կպարզվեն:

«Կարևոր է պարզել բոլոր մանրամասները, բացահայտել, եղել է մարդկային սխալ, միջամտություն թե դիվերսիա»,- ասել է Պապուաշվիլին։

25 Հուլիս, 2026 21:01
Վեր