Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանը Մերձավոր Արևելքի իր հարևան երկրներին թշնամիներ չի համարում. նրա գործողություններn ուղղված են բացառապես Միացյալ Նահանգների դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Տարածաշրջանային մակարդակում կա ընդհանուր ըմբռնում, որ Իրանի գործողությունները պայմանավորված չեն տարածաշրջանային երկրների նկատմամբ թշնամանքով, այլ այլ պատճառներով, որոնք բոլոր կողմերը գիտեն և հասկանում են», – ասել է նա «Իրան» թերթին տված հարցազրույցում։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարn ընդգծել է, որ հակամարտության ավարտից հետո Թեհրանը մտադիր է երկխոսություն սկսել և «վերականգնել վստահությունը» հարևանների հետ։

